Աջափնյակի մի բնակչուհի երեկ մեզ պատմեց, որ կեսօրին իրենց շենք էր այցելել «գազի մարդը» եւ շենքի մուտքում տեղադրված հաշվիչները անջատում էր։ Կնոջ հարցին, թե ինչ է անում, գազի տեսուչն ասել է. «Գազի համար չեն վճարել, ես էլ անջատում եմ»։
Աջափնյակի մեկ այլ բնակչուհի էլ երեկ մեզ պատմեց, որ հենց իր տան գազն էլ է անջատվել։ Մեր հարցին, թե ինչպես է պատրաստվում այս ցուրտ եղանակին տաքացնել իր բնակարանը, կինն ասաց. «Ես էլեկտրական վառարան ունեմ, հիմա դա եմ օգտագործում։ Եթե պետք լինի փայտի վառարան էլ կվառեմ, այդպես երեխաներիս կտաքացնեմ։ Ավելի լավ է այդպես, քան ինձ ծաղրեն, ասեն՝ գազ քաշի, այդպես ավելի էժան է, հետո էլ զազի համար խայտառակ հաշիվ ներկայացնեն։ Մեր գազի վարձը այս ամիս 80 հազար դրամ էր եկել։ 80 հազար դրամ։ Հասկանում ե՞ք դա ինչ թիվ է։ Մայրս ընդամենը 30 հազար դրամ թոշակ է ստանում, ես չեմ աշխատում, ամուսնուս աշխատավարձն էլ 80 հազար դրամ է։ Ոչ ինչ-որ մեկից կարող էի պարտքով գումար ուզել, որ վարձը վճարեի, ոչ էլ կարող էի մեր ունեցած կոպեկները տալ։ Տայի, որ հետո սովա՞ծ նստեինք։ Առանց այդ էլ առանձնապես ոչնչով չենք սնվում։ Նոր տարին որ գալիս է, ուրախանում ենք, որ գոնե այդ օրերին երեխաներին կարող ենք միս տալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև