Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գանձապետական 10 բաժանմունք կփակվեն

Հունվար 23,2014 12:11

«Գումարներն այսուհետեւ էլեկտրոնային համակարգով են փոխանցվում եւ կարիք չկա Գանձապետական գրասենյակների, դրանք ֆունկցիոնալ առումով պետք չեն լինի»,-այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին այսպես պատճառաբանեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը գանձապետարանների գործունեության դադարեցումը:

Նշենք, որ 17 գանձապետարան արդեն փակվել են, որոնց աշխատակիցները դարձել են գործազուրկ:

Վարչապետի հարցին՝ ինչ որ խնդիր առաջացել է՞ գանձապետարանները փակելու հետ կապված, պարոն Սարգսյանն ասաց՝ ոչ:

Պարոն Սարգսյանը նաեւ հետաքրքրվեց՝ Իսկ, եթե ինչ որ պատճառներով էլեկտրոնային համակարգը խափանվում է ռիսկ կա՞ որ փոխանցումները տեղի չեն ունենա»: Ի պատասխան Դավիթ Սարգսյանն ասաց՝ պարոն վարչապետ միշտ էլ ռիսկ կա. «Թղթայինը մինչեւ գանձապետական բաժանմունք հասցնելն էր: Մեր մոտ կա պլան, որ, եթե արտակարգ իրավիճակ է ինչպես պետք է աշխատենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031