Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակայինը կպայթեցնի իշխանական ևս մի քանի փուչիկներ. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 23,2014 12:06

Դեռեւս ոչ պաշտոնական տվյալներով նոր կենսաթոշակի օրենքի իրավասությունը տարածվելու է շուրջ 270 հազար մարդու վրա։ Այսինքն` Հայաստանում 22 տարի միջակայք ընդգրկող տարիքային խմբի թիվն այդքան է կազմելու։ Այստեղ իշխանությունները կնշեն, որ դա աշխատող քաղաքացիների թիվն է։ Իհարկե, սակայն, ըստ նույն պետական վիճակագրության, Հայաստանում գործազրկությունը կազմում է 32.7 տոկոս։ Ստացվում է, որ Հայաստանում 18-40 տարեկան քաղաքացիների թիվը չի գերազանցում 360 հազարը։

Գաղտնիք չէ, որ վերջին քսան տարում էականորեն նվազել է ծննդաբերությունը։ Եթե 22 տարի միջակայք ընդգրկող Հայաստանի քաղաքացիների թիվն առավելագույնը 360 հազար է, ապա մինչեւ 18 տարեկանների թիվը չի կարող գերազանցել 300 հազարը։ Հայաստանում տղամարդկանց ապրելու համար միջին տարիք է համարվում 70.9 տարին, իսկ կանանց համար՝ 77.5 տարին։ Միջինը ստացվում է 74.2 տարի։ Հայաստանը ունի ծերացող բնակչություն։ Կուտակայինի «դրակոնյան» օրենքից ազատված եւս 35 տարի ընդգրկող Հայաստանի բնակիչների թիվը չի կարող անցնել 800 հազարը։ Ստացվեց 1.460.000: Գումարենք հաշմանդամների թիվը, որը ըստ պաշտոնական տվյալների կազմում է 185000: Իշխանական վիճակագրությանը նվիրենք մի 200 հազար բոնուս եւ արդյունքում կստանանք 1.845.000: 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով Հայաստանում ապրում է 3.270 հազարից շատ մարդ, իսկ ընտրողների թիվը գերազանցում է 2.500000-ը։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031