Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ ԵԱՀԿ համանախագահների մասին. « Նրանց կրակոցները հետաքրքիր չեն, կարևոր է, որ նավթը հոսի»

Հունվար 23,2014 11:49

«Մարտակերտի շրջանում թուրքի երկու դիակ՝ չեզոք գոտում մեր զինվորների աչքերով դեռ տեսանելի են: Իրենք չեն համարձակվում տանել իրենց դիակները: Ադրբեջանը բոլոր զոհերի մասին է լռում,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ղարաբաղ-ադրբեջանական սահմանի վերջին դիվերսիոն գործողություններին այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանը:

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին, քաղաքագետը նկատեց. «Միջազգային հանրություն չկա, կան առանձին կազմակերպություններ: Տվյալ դեպքում կարող ենք խոսել Մինսկի խմբի համանախագահների մասին: Նրանք երեք էլ արձագանքել են, որ տեղի է ունեցել նման դեպք: Բայց ԵԱՀԿ-ի գործունեությունն ուղղված է ոչ թե հարցի կարգավորմանը, այլ որ պատերազմը չվերսկսվի»: Պարոն Մելիք-Շահնազարյանն հավելեց. «Նրանց կրակոցները հետաքրքիր չեն, հետաքրքիր չէ՝ մեկը, թե՝ յոթը սպանվեցին: Նրանց համար կարևորն այն է, որ պատերազմը չվերսկսվի, որ նավթը և գազը չդադարեն այստեղից այնտեղ հոսել»:

Քաղաքագետը վստահեցրեց, որ սահմանամերձ գյուղեր չեն տարհանվել, իսկ պատերազմի վտանգ չկա:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ դիվերսիոն գործողությունները կապվա՞ծ են ԱԳ նախարարների՝ առաջիկա հանդիպման հետ, Պարոն Մելիք-Շահնազարյանն ասաց. «Այս անգամ՝ ոչ: Այ, այս օրերի կրակոցներն ու լարվածությունն է սահմանում, որ պայմանավորված է այդ հանդիպմամբ: Իսկ դիվերսիոն վերջին գործողությունները կապված են հունվարի 20-ի հետ»:

Արդյոք այն, որ Մաքսային միության անդամակցելիս շահարկվում էր անվտանգության թեման, նման գործողությունների առկայությունը չի՞ վկայում այն մասին, որ դա անհիմն էր: Քաղաքագետը պատասխանեց. «Ոչ ոք մեր զոհերը չի հաշվելու բացի մեզանից: Իսկ երկրի անվտանգության մասին նման կարծիք հայտնել չեք կարող, քանի որ չեն տիրապետում ողջ ինֆորմացիային»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031