Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼՂՀ դատախազության պարզաբանումը Վիտալի Բալասանյանի հայտարարության կապակցությամբ

Հունվար 23,2014 11:38

ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը, 2013թ. դեկտեմբերի 29-ին իր հանդեպ կատարված մահափորձի առնչությամբ, հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես դժգոհություն է արտահայտում ԼՂՀ դատախազության կայքում մահափորձի վերաբերյալ 05.01.2014թ. տեղադրված հաղորդագրության առթիվ:

Դատախազությունը ԼՂՀ Սահմանադրությամբ և <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն իրականացնելով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, հիմք ընդունելով մահափորձի առնչությամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև ապահովելով դատախազության թափանցիկ գործելաոճը, ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի /Նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունը/ պահանջների լիարժեք պահպանմամբ, հանրային իրազեկման է ներկայացրել համապատասխան հաղորդագրություն` նույն տեքստում միաժամանակ ծանուցելով, որ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` ուժի մեջ մտած դատավճռով:
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ վերոհիշյալ հաղորդագրությունից բացի, ԼՂՀ դատախազության կայքում տեղադրվել են նաև մահափորձի կատարման մեջ կասկածվող անձանց կողմից կատարված այլ հանցագործությունների մասին հաղորդագրություններ:
Վ. Բալասանյանը հայտարարության մեջ մտահոգություն է հայտնում նաև <Ժողովրդի մեջ իր անձի վերաբերյալ պտտվող տարբեր վարկաբեկիչ լուրերի> առնչությամբ, որը, սակայն, ոչ մի կապ չունի ԼՂՀ դատախազության վերոհիշյալ հաղորդագրության հետ:
ԼՂՀ դատախազությունը վերահաստատում է իր վճռականությունը` օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում ապահովելու նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը:

 ԼՂՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031