Սոցիալապես անապահով խավերը գազի մեկ խորանարդ մետրի համար կվճարեն ոչ թե 156 դրամ, ինչպես որ գազի սահմանված գինն է, այլ՝ 100 դրամ:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ խոցելի խմբերի համար կառավարությունը կսուբսիդավորի 56 դրամը: Նախկին սակագնի՝ 132 դրամի դեպքում կառավարությունը սոցիալապես անապահովների համար փոխհատուցում էր 32 դրամը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ