Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է պայմանավորված գործող տարկետման իրավունքը վերացնելու անհրաժեշտությունը. «Ժողովուրդ»

Հունվար 23,2014 11:19

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների տարկետման իրավունքը վերացնելու հարցը։

Ինչո՞վ է պայմանավորված գործող կարգը փոփոխելու անհրաժեշտությունը։ Պարզվում է՝ հայրենի կառավարությունը դա անում է արտագաղթի դեմ պայքարի շրջանակներում։ «Վերջին ժամանակներում ՀՀ-ում միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշիռ մասը արական սեռի քաղաքացիներ են։ Երեւույթի շարժառիթը հիմնականում պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունն է, որն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթը, ինչպես նաեւ հայրենիք չվերադառնալու հիմքեր է առաջացնում»,- ֊ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ։

Իրականում, սակայն, ակնհայտ է, որ այս փոփոխության առաջնային շարժառիթը ՀՀ զինված ուժերը համապատասխան թվով զինակոչիկներով համալրելու անհրաժեշտությունն է, որը հատկապես սրվել է վերջին տարիներին՝ կապված արտագաղթի աղետալի տեմպերի եւ ծնելիության անկման հետ։

Եվ որքան էլ խուսափենք այս հարցում ճշմարտությունը բարձրաձայնելուց՝ մեր թշնամիների ջրաղացին ջուր չլցնելու՝ իշխանությունների սիրելի պատճառաբանությամբ, այդուհանդերձ, վիճակն արդեն այնպիսին է, որ դրա մասին չխոսելու տարբերակ այլեւս չկա։ Այն աստիճան, որ այդ մասին նշված է նաեւ նախագծում. «Զորակոչիկների սահմանափակ ռեսուրսների առկայության պայմաններում նախագծի ընդունումը որոշ չափով կնպաստի զորակոչի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031