Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարկետում՝ գրավի դիմաց .«Հայկական ժամանակ»

Հունվար 23,2014 11:11

ՀՀ կառավարությանը մտադիր է սահմանափակել օտարերկրյա բուհերում սովորելու մեկնող ուսանողների տարկետման հնարավորությանը, եւ այսօրվա նիստում նախատեսվում է քննարկել «Զինապարտության մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Առայժմ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ստանում են նաեւ միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով արտերկիր գործուղված ուսանողները։ Օրենքի փոփոխությունից հետո տարկետման այդ պարտադիր իրավունքը կհանվի, բացառությամբ այն դեպքերի, որոնք կսահմանի կառավարությունը, ինչն, ի դեպ, կարվի որոշակի գրավի դիմաց։

«Այն դիմորդները, որոնք կդիմեն ու կընդունվեն արտերկրում սովորելու, նրանց տարկետման ընթացակարգը կլինի անհատական կարգով՝ կառավարության որոշմամբ։ Տարկետման համար արդեն կգործի գույքի գրավադրման կետը։ Այսինքն՝ ամեն մեկի համար կկայացվի կառավարության անհատական որոշում՝ առնվազն 8.5 միլիոն դրամ արժողությամբ գույքի գրավադրման դիմաց»,- երեկ մեր զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը։

Պարզաբանելով, թե ինչից է բխում «Զինապարտության մասին» օրենքում նշված փոփոխության անհրաժեշտությունը՝ նա շարունակեց, թե հատկապես վերջին տարիներին նկատվում էր, որ կրթական ծրագրերին մասնակցողների հիմնական շարժառիթը ոչ թե ուսում, այլ ուղղակի տարկետման իրավունք ստանալն էր, ուստի փորձ է արվում բացառել օտարերկրյա բուհերում սովորելը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց դարձնելու դեպքերը՝ ակնկալելով, որ ուսանելու մեկնելը միտված կլինի անձի՝ միայն կրթական կարիքները բավարարելուն։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031