Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ . «Մերոնք երբ կրակում են, թուրքերը ձենները կտրում են»

Հունվար 23,2014 11:05

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ աշխատանքներ են տարվում հունվարի 22-ի երեկոյան ադրբեջանական գնդակոծությունից վնասված գազատարը վերականգնելու համար:

Գյուղապետը տեղեկացրեց, որ ադրբեջանական գնդակները դիպել են որոշ տների պատերին: Իրավիճակի մասին մեր հարցին Ա. Ավալյանը պատասխանեց՝ «նորմալ է, ինչպես վերջին 25 տարին»: Ներկայումս գյուղի դպրոցը բնականոն գործում է, իսկ մանկապարտեզը հունվարի 23-ին չի գործում, որովհետեւ այն բնական գազով է ջեռուցվում:

Մովսեսի գյուղապետին զայրացրել է  բնակիչների տարհանման մասին համացանցում տարածված լուրը: Ա. Ավալյանն ասաց. «Ո՞վ է նման հիմարություններ տարածում»:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մարդկանց տարհանումը բացառելով՝ ասաց. «Մենք նույնիսկ 90-ական թվականներին չենք տարհանվել»: Այդինյանը հայտնեց, որ հայ սահմանապահները համարժեք պատասխան են տվել ադրբեջանական գնդակոծություններին, ասելով. « Տղերքը լավ պատասխան տվեցին, շատ նպատակային կրակում էին, երբ մերոնք ադրբեջանցիներին նման հակահարված են տալիս, գյուղացիները դուխովանում են»:

Այգեպարի գյուղապետի վկայությամբ՝ ադրբեջանական գնդակները շուրջ 10 տեղ դիպել են տների տանիքներին, պատերին:

Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց,որ ադրբեջանական կրակոցներից վնասներ չկան, հավելելով. « Նրանք սկսում են,մերոնք երբ կրակում են, թուրքերը ձենները կտրում են»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Առ այս պահը Տավուշի մարզպետարանից ոչ ոք չի այցելել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր Մովսես: Եթե մարզպետն առավել կարևոր գործերով էր զբաղված, քան կրակոցներից պաշտպանվող ժողովրդին անհրաժեշտ օգնության կազմակերպումն է, կարող էր իր տեղակալներից որևէ մեկին ուղարկել: Այլապես այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սահմանամերձ մարզի ղեկավար կազմը մարզպետի գլխավորությամբ չգիտեն թե նմանատիպ իրավիճակներում ինչպիսի անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկեն /չնայած հենց այսպիսի վարքագիծ պետք է դրսևորեին մարտական գործողություններից խուսափած մարզպետն ու նրա երկու ընչասեր տեղակալները/: Պարոնայք մեծամեծեր վաղուց ժամանակն է հասկանալու, որ գնդապետի կոչում շնորհելիս հրամանի հետ չի փոխանցվում ոչ հայրենասիրությունը, ոչ խիզախությունը, ոչ էլ բարդ իրավիճակներում ժամանակին և ճիշտ կողմնորոշվելու ունակությունը:

  2. ԲՂԴՈ says:

    Ղուլ վախըմա փոշտի թաղըմ էրևա,ինչ մնաց սահման մտնի:Որ բերդցիք ուզում են Ղուլին տենան,թոզ փողը տան:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031