Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է լինելու հաջորդ քայլը, երբ պարզվի, որ «միասնական օրակարգի» երկու հարցերի շուրջ էլ հնարավոր չէ հասնել լոկալ հաղթանակի. 168 ժամ

Հունվար 23,2014 10:57

Բոլորի համար էլ պարզ է, որ Սահմանադրական դատարանը մերժելու է Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին քառյակի հայցը: Մերժելու է, որովհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրում է, որ այլևս հնարավոր չէ կես միլիոն աշխատող մարդով կես միլիոն թոշակառու պահել, մանավանդ, որ աշխատողների թիվը տարեցտարի պակասում է, իսկ թոշակ ստացողներինը` ավելանում: Նման պայմաններում լուծումը միակն է` աշխատողներից պետք է ավելի շատ փող վերցնել, որպեսզի չաշխատողներին հնարավոր լինի թոշակ տալ:

Իշխանությունը չեղյալ չի համարելու նաև «գազային համաձայնագրերը», քանի որ այստեղ ևս փողի խնդիր կա: «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսով փակել են 300 միլիոն դոլարի պարտքը: Եթե այդ 20 տոկոսը չտան, պետք է տեղը 300 միլիոն դոլարը տան, որը Հայաստանը չունի:

Այսինքն` սպասել, որ իշխանությունը տեղի կտա ճնշմանը և «լոկալ պարտություններ» կկրի` համաձայնվելով հրաժարվել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից և չեղյալ հայտարարելով «գազային պայմանագրերը», միանգամայն միամտություն է:

Ո՞րն է լինելու հաջորդ քայլը, երբ պարզվի, որ «միասնական օրակարգի» երկու հարցերի շուրջ էլ հնարավոր չէ հասնել լոկալ հաղթանակի, այսինքն` իշխանությունը երկու հարցում էլ պատրաստ չէ գնալ զիջումների: Ըստ «լոկալ հաղթանակների» մարտավարության` պետք է գտնել և ստեղծել նոր «միասնական օրակարգ» և սկսել պայքարը` հանուն այդ նոր օրակարգի հաղթանակի: ՀՅԴ-ականները բացարձակ միամիտ չեն` չհասկանալու համար, որ «լոկալ հաղթանակների» մարտավարությունը որևէ հաջողության չի բերելու: Բայց դա լավ հնարավորություն է պայքարի իմիտացիա ստեղծելու համար: Մի կողմից` իշխանությունից պաշտոններ ես ստանում, մյուս կողմից` պայքարում ես հասարակական հնչեղություն ունեցող խնդիրների համար: Մարդիկ նայում են և տեսնում են, որ ՀՅԴ-ն հրապարակներում է ու երթերում, և, մտածում են` «Չէ, ՀՅԴ-ի մեջ էլ ազնիվ ու սկզբունքային մարդիկ կան»:

Ընդհանրապես, երբ իրենց ընդդիմություն համարող քաղաքական ուժերը կորցնում են հավատը «գլոբալ հաղթանակի» նկատմամբ, նրանք ստիպված բավարարվում են «լոկալ հաղթանակներով»: Այդ լոկալի չափն ու սահմաններն էլ գծվում են իշխանությունների կողմից` կախված նրանց բարի կամքից և առավոտյան տրամադրությունից:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031