Երեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից:
Ըստ shamshyan.com – ի, Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Իսրայելյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի ևս մեկ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Ավագյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում