Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «Ցավալի կլինի, որ հասարակության մի մասը հավատա, որ Սերժիկից ազատվելու համար կարելի է գնալ դեպի Ռոբիկը». «Հրապարակ»

Հունվար 23,2014 10:38
zurabyan

Հատված Հայոց համազգային շարժման ղեկավար Արարատ Զուրաբյանի հարցազրույցից:

Հայաստանում ընդդիմադիր դաշտն ի՞նչ վիճակում է, պարոն Զուրաբյան։

– Ինչպես ասաց Արամ Սարգսյանը՝ պղտոր ջրերը դեռ չեն անցել, կհոսեն-կանցնեն, ու ամեն ինչ լավ կլինի։

Պղտոր ջրերին գումարվեցին քոչարյանական հարձակումները։ Այդ մասի՞ն ինչ կասեք։

– Ես դա կգնահատեմ որպես կեղտոտ ջրերի ամենաբուռն գործընթաց։ Գլուխն իր պոչին է քննադատում, պոչը՝ գլխին։ Մի ներիշխանական բան կա, որ, իշխանության մեջ չլինելով, նրա բաղկացուցիչ մասն է։ Հիմա մարդիկ իրար հետ կռվում են, թող կռվեն, հասարակությունն էստեղ անելիք չունի, ուղղակի մի բան ցավալի կլինի,  որ  հասարակության  մի մասն այդ խայծը կուլ տա ու հավատա, որ Սերժիկից ազատվելու համար կարելի է գնալ դեպի Ռոբիկը, դա կլինի մարդկանց հիմարությունը, որովհետեւ երկուսն էլ նույնն  են։

Ռոբերտ  Քոչարյանի պրոյեկտը դեռեւս վաղուց այն էր, որ ձեւավորեին մի քաղաքական ուժ, որ մինչեւ ընդդիմությունը մի բլոկ պակետ կլիներ, որը որ էսօր գործում է։ Այդ ուժերն օտարված են  այս  հասարակությունից,  չեն ապրում   այս   հասարակության կյանքով։

Մինչեւ հաջորդ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ    որեւէ  փոփոխություն, բեկում ակնկալո՞ւմ եք  իշխանական,   քաղաքական  դաշտում։

– Ամեն օր։ Մեր տիպի երկրում ամեն օր կարելի է ինչ-որ փոփոխություն սպասել։ Ես օպտիմիստ եմ եւ մտածում եմ՝ ինչ-որ պահի ինչ-որ բան կփոխվի, բայց բեկման առումով ինձ համար որեւէ տեսանելի բան չկա։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031