Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

90-ամյա Պարույր Սևակը հինգ տարի է, ինչ 85 տարեկան է. Ինչպե՞ս

Հունվար 23,2014 10:17

«Պարզ թվաբանություն» առ` ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարներին, Երևանի քաղաքապետարանի պատկան այրերին, արվեստի ու մշակույթի վաստակավոր և անտիտղոսակիր գործիչներին, կեղծ ու անկեղծ սևակասերներին և ի վերջո` աչքի չընկնող, պարզ բանականությամբ հայերին:

Եվ որ ոգու փրկության քանորդում` լուծումը չլինի` Ձայն բարբառոյ յանապատի…

Հսկայական գովազդային այս վահանակին ամրացված պաստառը` նվիրված հանճարեղ Պարույր Սևակի 85 ամյակին, որը տեղադրված է Դավիթաշեն համայնքում` Եղվարդի խճուղու վրա` «Արմենիա» հեռուստաընկերության աչքի առաջ, հինգ տարի շարունակ անտեսված է, խամրում է օր-օրի, և ոչ մեկի մտքով չի անցնում հանել այն կամ նորով փոխարինել: Ու անթարթ նայում է Պարույր Սևակն անցորդներին, «լռում է, լռում այնպես, ինչպես բառը բառարանում» և խոկում խորհրդավոր…
Ի՞նչ անուն տալ` Անտարբերության թշնամի՞, Կակազող լույսե՞ր, Անարժեքության տապկանո՞ց, Մարդ էլ կա, մա՞րդ էլ, Զո՞ւր ես համբերում թե՞ Զարմանալի՞ բախտ…
…Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա´խտը,
Բա´խտը,
Բախտն է մեզ ընտրում…

Ժողովրդական խոսքն ասում է` «Աշխարհի չափ խելք ունենալու փոխարեն, մի մատնոցի չափ բախտ ունեցիր»:

Էլ ի՞նչ Երջանկության դափնեկիր` երբ ծառը կտրելուց հետո էլ չենք նկատում բնի հաստությունը…:

Եվ այսքա՞ն անտարբերությամբ պիտի մեծարենք մեր ազգային մտավոր արժեքներին, ու այսպես պաղ ու միալար պիտի տարինե՞ր թերթենք ու դարե՞ր շրջենք…
Համոզված եմ` ո´չ:

Քանզի …ամենից շատ, ես հավատում եմ հավատին մարդու` Հայոց 90-ամյա հանճարի` Պարույր Սևակի հավատին, որ Եղիցի՜ լույս…

Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031