Ամեն անգամ վրդովվում ենք, թե ինչպիսի անտարբերությամբ են պետական այրերն արձագանքում խաղաղ ժամանակ արձանագրվող դեպքերին ու զոհերի փաստին, երբ 18-20 տարեկան պատանու դին հանձնում են հարազատներին ու մի կողմ քաշվում: Հաճախ անգամ զորամասի հրամանատարությունը չի բարեհաճում այցելել զինվորի ծնողներին, մխիթարության խոսքեր ասել, իսկ պետությունը հարկ չի համարում նյութապես ու հոգեպես նեցուկ կանգնել այդ ընտանիքներին:
Այս անգամ արձանագրեցինք, որ պետությունն իր բարձրության վրա էր՝ պաշտպանության նախարարի մակարդակով ներկա եղան դիվերսիայի զոհ դարձած զինվորի հուղարկավորության արարողությանը, հայրենիքի համար զոհված հերոսին վայել պատվի արժանացրին:
Բայց կրկին անպատասխան հարցեր մնացին: Այս օրերին բանակ զորակոչված եւ հիվանդության պատճառով մահացած մյուս երիտասարդին ոչ ոք չհիշեց, մինչդեռ բանակ ուղարկված պատանիների մեջ չի կարելի խտրականություն դնել, մանավանդ զավակ կորցնող ծնողի համար տարբերություն չկա՝ որդին թշնամու գնդակից է զոհվել, թե հանկարծահաս հիվանդությունից:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև