Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմի կրակոցների պատճառով գյուղացիներին տարհանում են տներից․ NEWS.am

Հունվար 22,2014 23:41

Ադրբեջանական կողմը մոտ 1 ժամ առաջ կրակ է բացել Տավուշ մարզի սահմանամերձ Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ. գյուղացիներին տարհանել են իրենց տներից եւ այժմ նրանք գտնվում են  հատուկ կացարաններում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Այգեպարի բնակիչները, որոնց սարսափեցրել է այդքան մեծ քանակությամբ կրակոցները:

Կրակոցները լսվել են նույնիսկ հեռավոր Չինարի գյուղում: «Արդեն մի ժամ է, ինչ ուժեղ կրակոցներ են լսվում, մեր գյուղը շատ հեռու է Այգեպարից եւ Ներքին Կարմիրաղբյուրից, բայց կրակոցների ձայնը  մեզ մոտ էլ է հասնում».-ասաց Չինարի գյուղի բնակիչներից մեկը` նշելով, որ գյուղացիները վախեցած են, չնայած իրենց գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ NEWS.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. David says:

    Գնդապետ գեներալ մարզպետը վերջապես կգնա հայրենիքի պարտքը կատարելու:Երևի նազիր վեզիրներին ու բանակից ,,թռած,, բալիկներին էլ կտանեն հայրենի սահմանը պաշտպանելու: Դե ձեզ տեսնեմ, առաջ…Սիոնիստ ու թշնամի փնտրող Տավուշի շարժվող մատերիայի ձևեր, առաջ…Դեպի սահման:Մարզփետ, մարզակրթիչ ռեկտորիմին չմոռանաս…Գուցե սիոնիստ գտնեք, պարոնայք ու …Ինչևէ: Կամ երկիրն եք պահում, կամ երկրից եք գնում:Ես տալիս էի, չուզեցիք, հիմա դուք եք տալիս, տեր եմ, տվեք, թռեք:

  2. Arman says:

    Ցավալի իրավիճակ է տիրում Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում, մարդիկ ապրում և աշխատում են հակառակորդի մշտական կրակահերթերի ներքո: Սակայն առավել անտանելի է այն իրողությունը, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներն արդեն վաղուց են համակերպվել այն մտքի հետ, որ նման բարդ իրավիճակներում ոչ գնդապետ-մարզպետը, ոչ նրա երկու հաստափոր տեղակալները չեն գնալու Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր: Այս պատվազուրկ ՛՛այրերը՛՛ միայն գումարների մուտքերի վրա են շեշտակի արձագանքում, որի վառ ապացույցը Վազաշեն-Պառավաքար հատվածն էր: Մարզպետարանի ղեկավար կազմի նմանատիպ վերաբերմունքը միանշանակ կարելի է տարածքի ժողովրդի նկատմամբ դավադրություն որակել:

  3. Garegin says:

    Առ այս պահը Տավուշի մարզպետարանից ոչ ոք չի այցելել Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր: Եթե մարզպետն առավել կարևոր գործերով էր զբաղված, քան կրակոցներից պաշտպանվող ժողովրդին անհրաժեշտ օգնության կազմակերպումն է, կարող էր իր տեղակալներից որևէ մեկին ուղարկել: Այլապես այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սահմանամերձ մարզի ղեկավար կազմը մարզպետի գլխավորությամբ չգիտեն թե նմանատիպ իրավիճակներում ինչպիսի անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկեն /չնայած հենց այսպիսի վարքագիծ պետք է դրսևորեին մարտական գործողություններից խուսափած մարզպետն ու նրա երկու ընչասեր տեղակալները/:
    Պարոնայք մեծամեծեր վաղուց ժամանակն է հասկանալու, որ գնդապետի կոչում շնորհելիս հրամանի հետ չի փոխանցվում ոչ հայրենասիրությունը, ոչ խիզախությունը, ոչ էլ բարդ իրավիճակներում ժամանակին և ճիշտ կողմնորոշվելու ունակությունը:

  4. hovhannes says:

    Ադրբեջանցիները գնդակոծում են սահմանամերձ գյուղերը,իսկ մարզպետը իր խորհրդա-
    կան Լյուբիկի հետ ներբող-գիրք է տպագրում ադրբեջանուհի երգչուհուն նվիրված:Այդ
    գրողի տպագրած գրքերի տպագրման ծախսերով կարելի էր սահմանամերձ գյուղերի
    տասնյակ գնդակոծված տանիքներ հիմնանորոգել:

  5. karine says:

    Իհարկե Լյուբիկ Չիբուխչյանի ,,ստեղծագործական կյանքը,, իր թրքամետ դրսևորումներով
    շատ թանկ է նստում հարկատուների ուսերին:Վերջին տարում մարզպետի ,,հայկակա –
    նամետ,,ևս մեկ դրսևորում կարող ենք հիշել:Նախագահական ընտրություններում գործող նախագահի պարտությունը մարզկենտրոնի բոլոր ութ տեղամասերում:Իսկ մարզում գոր-
    ծող նախագահի հաղթանակը ապահովեցին մարզպետի կողմից անտեսված սահմանա-
    մերձ գյուղերի բնակիչները:Իսկ մնացյալը…

  6. marat says:

    Նախագահի վերջին այցի ժամանակ բանակում չծառայած գնդապետ Ղուլարյանը խրոխտ տեսք ուներ:Զինվորական համազգեստից բացի կրում էր սև ակնոցներ,որի տակ թաքցնում էր խումհարված աչքերը:Ցավոք նա պիտանի է միայն ֆինանսատնտեսական մեքենայութ- յունների և կուլիսային մարտերի համար: Իսկ սահմանամերձի բնակիչներին նա իր խրոնիկ անկյալության ու անկարողության պատճառով մղում է արտագաղթի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031