Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում արդեն մեկ ժամ է՝ հակառակորդի կողմից կրակոցները դադարել են: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը տեղեկացրեց, որ հիմա հանգիստ է, բայց մոտ մեկ ժամ առաջ կրակոցներն անընդմեջ են հնչել:
Նրա խոսքով, ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով վնասվել են գյուղը գազով սնուցող խողովակների մի հատվածը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել:
Մանրամասները կարող եք կարդալ՝ Panorama.am-ի կայքում