Այսօր, հունվարի 22-ին Եվրոխորհրդի մարդու իրավունքների հարցերով կոմիսար՝ Նիլս Մույժնիյեկսը Ախալքալաքում հանդիպեց օմբուդսմենի Սամցխե- Ջավախքի ներկայացուցիչների, շրջանի ոչ կառավարական կազմակերպությունների և Ախալքալաքի ու Նինոծմինդայի լրատվամիջոցների հետ Ջավախքում առկա խնդիրների մասին տեղեկանալու նպատակով:
Եվրոխորհրդի մարդու իրավունքների կոմիսարը ընդգծեց լեզվի չիմացության հարցի կարևորությունը:
Նիլս Մույժնիյեկսը հանդիպումները անցկացրեց Ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախքի գրասենյակում:
Նիլս Մույժնիյեկսը ասում է, որ ազգային փոքրամասնությունների վիճակը հասկանալու համար պետք է այցելել ռեգիոններ: Հանդիպումները անցկացնելուց հետո Նիլս Մույժնիյեկսը կարևորեց պետական լեզվի չիմացության, սոցիալական խնդիրները և ինֆորմացիոն վակուումը:
Կարդացեք նաև
«Մենք երեկ եղել ենք Քվեմո-Քարթլիում, այսօր եկել ենք այստեղ: Մենք հանդիպել ենք ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ, հետո պետք է հանդիպենք տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Կարևոր հարցը մեր զրույցից պարզվեց՝ դա լեզվի խնդիրն է, մարդիկ անհանգստացած են նրա համար, որ չկան լավ, երկարատև ծրագրեր վրաց լեզվի դասավանդման համար: Դա հանգեցնում է շատ խնդիրների՝ ինֆորմացիայի պակասի, թե ինչ է տեղի ունենում Վրաստանում, իրավունքների մասին ինֆորմացիայի պակասի, օրենսդրական նորությունների և այլնի մասին: Դա շատ լուրջ խնդիր է հատկապես երիտասարդության համար: Եթե երիտասարդ մարդիկ չխոսեն վրացերեն, նշանակում է ապագայում չեն ունենա այն հնարավորությունները, ինչ մյուսները: Հարկավոր է, որ կենտրոնը բավարար ուշադրություն դարձնի ռեգիոններին, անհրաժեշտ է, որ պարբերաբար հաճախեն ռեգիոններ նախարարությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ», – ասաց Եվրոխորհրդի մարդու իրավունքների կոմիսարը:
Մանրամասն կարող եք կարդալ՝ «Հարավային դարպաս»-ի կայքում