Լրահոս
Օրվա լրահոսը

Сегодня. Սերգեյ Նիգոյանի մահից հետո Յանուկովիչն այլևս նախագահ չէ. Տիմոշենկո

Հունվար 22,2014 22:22

Ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նամակով անդրադարձել է հունվարի 22-ին զոհված Սերգեյ Նիգոյանի դեպքին: Հայտնում է «Սեվոդնյա» լրատվականը:

Տիմոշենկոյի հաղորդագրությունը կարդացել է նրա դուստրը՝ Եվգենյա Տիմոշենկոն:

«Այսօր՝ միասնության օրը, մահացել է Սերգեյ Նիգոյանը, որը հենց սկզբից Եվրոմայդանում էր… երիտասարդներ են մահացել: Ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել բոլորի հիշատակը: Ես ծնողների հետ սգում եմ բոլոր զոհվածների համար, բոլոր նրանց, ովքեր զգում են այդ ցավը: Այդ արյունը Յանուկովիչի ձեռքերում է: Այս պահից նա դադարում է Ուկրաինայի նախագահը լինել… Եթե մենք՝ ուկրաինացիներս, ներենք նրան, ապա արժանի կլինենք նրա հետագա անելիքներին», – ասել է Տիմոշենկոն:

21-ամյա Սերգեյ Նիգոյանը, ըստ ականատեսների, մահացել է գլխին և պարանոցին հասցված հրազենային վնասվածքներից: Նա Ուկրաինայի քաղաքացի էր:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031