Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը ամռանը կմեկնի Նորվեգիա

Հունվար 22,2014 22:18

Այս տարվա հունիսի 2-ից 13-ը Նորվեգիայի տարբեր քաղաքներում կանցկացվի շախմատային գերմրցաշար, որին մասնակցելու են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, մարտի 13-31-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք հավակնորդների մրցաշարի մասնակիցներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Կարյակինը, Պյոտր Սվիդլերը, Վեսելին Տոպալովը, ինչպես նաեւ իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան: Եվս չորս շախմատիստների անուններ հայտնի կդառնան ավելի ուշ:

Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը հրաժարվել է մրցաշարին մասնակցելուց, սակայն հայտարարել, որ պատրաստ է հանդես գալ եկող տարի:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031