Կորեայի իշխանությունները, ըստ պարբերականի, Հայաստանի իշխանությունների հետ վարել են ԱՄՆ-ի քաղաքացուն իրենց փոխանցելու մասին բանակցություններ: Դեպի Հարավային Կորեա Հայաստանից չվերթների բացակայության պատճառով վերջինիս անհրաժեշտ եղավ տեղափոխել ԱՄԷ-ի միջոցով:
ԱՄՆ-ի քաղաքացի անգլերեն նախկին մի ուսուցիչ, որին մեղադրում են դեռահասի հետ սեռական հարաբերություններ ունենալու, դրանք նկարահանելու և համացանցի միջոցով տարածելու մեջ, չորեքշաբթի օրը Հայաստանից վտարվել է՝ փոխանցվելով Հարավային Կորեայի իշխանություններին:
Այս մասին հաղորդել է «Կորեա Թայմս» պարբերականը, որի համաձայն 29-ամյա ամերիկացին Հարավային Կորեա էր ժամանել 2009 թվականի մայիս ամսին և անգլերեն լեզու էր դասավանդում մայրաքաղաք Սեուլից 140 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դեյջուն քաղաքում: Նա սեռական հարաբերություններ էր ունեցել 15-ամյա մի աշակերտուհու հետ, որի հետ ծանոթացել էր համացանցի միջոցով, և 2010 թվականին համացանցում հրապարակել էր սեռական այս ակտի տեսագրությունը:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում