Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական օրգանը նկարելու և կայքերում տեղադրելու համար գիտությունների թեկնածուն դատապարտվեց 1 ամսվա կալանքի․ «Փաստինֆո»

Հունվար 22,2014 21:39

Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր ճանաչեց գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկին` իր սեռական օրգանը, ինչպես նաև՝ սերմնաժայթքման պրոցեսը նկարելու և 2 կայքերում տեղադրելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց կալանքի` 1 ամիս ժամկետով:

Սակայն  ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կմնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո միայն գիտությունների թեկնածուն կկալանավորվի:

Ըստ քրեական գործի նյութերի, ամբաստանյալն իր անձնական օգտագործման տեսանկարահանող սարքով նկարահանել է պոռնկագրական բնույթի նկարներ՝ մասնավորապես իր սեռական օրգանը՝ առնանդամը, սերմնաժայթքման տեսարանը և դրանք տեղադրել 2 կայքերում (կայքերի անվանումները չենք հրապարակում), այդպիսով տարածել և  հանրամատչելի է դարձրել համացանցի տիրույթում։ Նա  այդ կայքերում տեղադրելու եղանակով տարածել է նաև  պոռնկագրական բնույթի 54 վայրկյան տևողությամբ տեսանկարահանված ձայնագրություն:

 

Մանրամասները կարող եք կարդալ «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031