Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամերգություն ու մոմավառություն Գյումրիում՝ հերոս Արմեն Հովհաննիսյանի հիշատակին․ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 22,2014 20:52

Քիչ առաջ  գյումրեցի մի խումբ երիտասարդները՝ լրագրողներ, դասախոսներ, ոստիկաններ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված  Խաչքարերի պուրակում մոմեր վառեցին ու ծաղիկներ դրեցին հունվարի  19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի լուսանկարի առջև: Վերջիններս սկսեցին աղոթքով՝ սգալով, բայց միաժամանակ հպարտանալով  մեր հերոսով:

PrevPhoto
NextPhoto

Ակտիվիստ Արսեն Վարդանյանն ասաց. «Արմենին կրակելով՝ կրակել են մեզ բոլորիս, համախմբվել ենք, եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր հայրենակցին, մեր ընկերոջը, մեր եղբորը:  Միավորվելու անհրաժեշտության կա. բոլոր երկկողմ, եռակողմ, դիտորդական, մնացած առաքելություններ անպտուղ են, որովհետև ունենք նման դեպքեր: Ու քանի դեռ մինչև էսօր հակառակորդը նման դեպքեր է իրականացնում, մենք պետք է պատրաստ լինենք: Ու  հայորդիների ծառայությունը միայն 18 տարին լրանալով երկու տարվա ծառայությունը չէ, այլ պետք է  ծառայես ամբողջ կյանքի ընթացքում »:
Տիգրան Պետրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ թղթե շերեփների ժամանակներն անցել են, անհրաժեշտ են  ժամանակակից հզոր տեխնիկական միջոցներ և որ թե պատերազմի, թե խաղաղության տերը մենք են: «Ժամանակն է ունենալ  տեխնիկապես ավելի լավ զինված բանակ, ոչ միայն սխրագործությունների, ինքնազոհության գնով պահվող հող»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

Այնուհետ Ամենափրկիչ եկեղեցում ժամերգություն մատուցվեց մեր հերոսի հոգու խաղաղության համար:

Մանրամասները՝ տեսանյութերում: 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031