Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորները կդիմե՞ն ծայրահեղ միջոցների

Հունվար 22,2014 19:58

Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի դատական համակարգում այս պահին «արտակարգ իրավիճակ» է: Այն կապված է ՀՀ նախագահի անցյալ տարվա դեկտեմբերի 28-ի  ՀՆ-2277 գրության հետ, որն ուղարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ինչի մասին տեղյակ չեն եղել երրորդ իշխանության ներկայացուցիչները:

Դատավորները մեր լրատվամիջոցի հետ զրույցի ժամանակ տեղեկացրին, որ նախագահը հղում անելով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոոփոխություններ կատարելու մասին օրենքներին, հանձնարարել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոն զբաղեցրած անձի` օրենքով նախատեսված սոցիալական երաշխիքների, մասնավորապես, օրենքով սահմանված հիմքերով լիազորությունները դադարեցվելու դեպքում նրան նշանակվող կենսաթոշակի չափի պահպանման անհրաժեշտության մասին,  առաջարկելով ընդունել հետեւյալը:

Կենսաթոշակի չափը հաշվարկել ՍԴ անդամի մինչ այս տարվա հուլիսի մեկն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի, հավելավճարի, եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով:

Դատավորներն ասում են, որ խտրականություն է դրվել իրենց եւ սահմանադրական դատարանի դատավորների միջեւ, նաեւ ուժային կառույցների, իրավապահ մարմինների միջեւ, բացի այդ իրենք տեղյակ չեն եղել իրենց սոցիալական պաշտպանությանն առնչվող խնդրին: Բացի, որ տեղյակ չեն եղել, իրենց հետ կապված հարց էլ օրակարգում չի քննարկվել:

Նրանք մտադիր են հրավիրել ընդհանուր արտահերթ ժողով, իսկ թե ինչ հարցեր են առաջ քաշվելու, կարդացեք առաջիկա համարում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031