Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում

Հունվար 22,2014 19:45

Հունվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2013 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին զեկույցով հանդես եկավ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:

Նշվեց, որ ոստիկանության համակարգում շարունակվող բարեփոխման գործընթացներն անցյալ տարում էլ միտված են եղել ինչպես հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառմանը: Դրանով է բացատրվում նաև, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 16,2 %-ով, դրա հետ մեկտեղ՝ առանձնապես ծանր հանցագործությունները  նվազել են 16,7%-ով:

Հայտնաբերվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 433 դեպք (նախորդ տարվանից 2,4 %-ով ավելի): Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ քաղաքացիները կամավոր ներկայացրել են 792 միավոր հրազեն:

Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտման արդյունավետությունն աճել է 11,5 %-ով:

Նախորդ տարում հայտնաբերվել է քննությունից ու դատից խուսափող և հետախուզվող անձանց 33 %-ը՝ 2012 թ. 31,6 %-ի դիմաց:

Ոստիկանությունը խիստ կարևորում է նաև ծառայողների կողմից օրինականության պահպանման խնդիրը: Տարվա ընթացքում ոստիկանությունում կատարվել է 1571 ծառայողական քննություն, կարգապահական տույժի է ենթարկվել 845 ծառայող: Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստերով հարուցվել է 62 քրեական գործ, դատապարտվել է 10 ծառայող:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքը:

2013 թվականի գործունեության արդյունքները, առկա խնդիրներն ու խոչընդոտները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները ներկայացրին ոստիկանության մարզային վարչությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում մի շարք ծառայողներ տույժեր ստացան, լավագույններն արժանացան խրախուսանքների, բարեփոխումների շրջանակում կատարվեցին նոր նշանակումներ, կադրային փոփոխություններ ու տեղաշարժեր:

Կոլեգիայի նիստն ավարտվեց ՀՀ ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում և տարվա լավագույն ծառայողներ ճանաչելու արարողությամբ:

2013 թ. լավագույն ստորաբաժանումներ ճանաչվեցին ոստիկանության Մաշտոցի և Գավառի բաժինները: Լավագույն ճանաչված ծառայողները ստացան հավաստագրեր և արժանացան  դրամական խրախուսանքի:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031