Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է վերադարձնենք մեր հողերը. Կիևում սպանված հայ երիտասարդ

Հունվար 22,2014 19:27

Այսօր Կիևում մահացած Սերգեյ Նիգոյանը նոյեմբերի 21-ին «Վկոնտակտե» սոցիալական կայքի իր էջում ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ-ի) դրոշն էր տեղադրել: Այդ մասին գրառում  է արել Կոնոնեկոմե բլոգերը՝ նաև տեղադրելով տեսանյութ, որտեղ Նիգոյանը հայկական դրոշի դիմաց խոսում է Հայոց ցեղասպանության մասին:

«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հինգ տարուց այդ տխուր օրը կնշվի 100-րդ անգամ», – տեսանյութում ասում է Նիգոյանը, – «1915թ. ապրիլի 24-ը մարդկության պատմության մեջ ամենամռայլ էջն է: Այդպես անմարդկային դեռ ոչ մի ազգի հետ չէին վարվել»:

«Թուրքերը վերացնում էին հայերին, քանի որ նրանք իրենցից ավելի խելացի էին, քանի որ նրանք ապրում էին իրենց հողի վրա», – շարունակում է նա, – «Ես ինքս կզբաղվեմ այդ հարցով, որ Թուրքիան ոչ միայն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլև վերադարձնի իրեն չպատկանող հողերը: Դրանք հայկական հողեր են, ու հայերը չպետք է նայեն Արարատին այնտեղից, որի դիմաց կանգնած են թուրք սահմանապահները»:

Բլոգերը ԱՍԱԼԱ-ի մասին գրում է, որ այն «ահաբեկչական կազմակերպություն է, որը պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար»: Իսկ վերջում հեգնում է, որ շուտով Մայդանում կարող է հայտնվեն «Կովկասյան Էմիրաթ» ահաբեկչական խմբի անդամներ:

20-ամյա Սերգեյ Նիգոյանը մահացել է Կիևի ցույցերին մասնակցելու ժամանակ՝ «Դինամո» մարզադաշտի մոտակայքում: Ըստ ականատեսների, նա ստացել էր գլխի ու պարանոցի հրազենային վնասվածք:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031