Լրահոս
Օրվա լրահոսը

Կիեւում բախումների ժամանակ զոհված Սերգեյ Նիգոյանի ընտանիքը Ուկրաինա էր տեղափոխվել Նավուրից

Հունվար 22,2014 19:18

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանից տեղեկացանք, որ հունվարի 22-ին Կիեւում հրազենային կրակոցից զոհված, 1993թ. ծնված Սերգեյ Նիգոյանի ընտանիքը Դնեպրոպետրովսկ էր տեղափոխվել Նավուր գյուղից:  Գյուղապետն ասաց, որ Նիգոյանները փոքր տոհմ են, զոհվածն իր հեռավոր բարեկամն էր: Արամ Նիգոյանը հայտնեց, որ ընտանիքը  գյուղից Ուկրաինա էր տեղափոխվել 1990-ական թվականների առաջին կեսին, երբ Սերգեյի հայրը՝ Գագիկը   երիտասարդ էր: Նավուրում գտնվող, Սերգեյ  Նիգոյանի պապական տանը այժմ ոչ ոք չի ապրում,  գյուղում  է  բնակվում Գագիկի հորեղբոր տղան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Գերեզմանիդ լույս իջնի, եղբայր մեր:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031