Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում հրապարակվել են Խաղերի օրերին մրցավայրերում եւ դրանց հարակից տարածքներում մարզասերների վարքականոնները, որտեղ խորհուրդ է տրվում ոչ միայն նախապես հոգալ տոմսերի եւ հյուրանոցներում համարներ ամրագրելու մասին, այլեւ մանրամասն ծանոթանալ այդ կանոններին:
Բազմաթիվ սահմանափակումներից է նաեւ դեմքը ծածկելը, այդ թվում նաեւ` դիմակով: Կարգը խախտողները կարող են վտարվել տվյալ մարզական օբյեկտից, իսկ առանձին դեպքերում իրավասուներին թույլատրվում է առգրավել մարզասերի անձնագիրը կամ հավատարմագրման վկայականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ