Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները

Հունվար 22,2014 18:32

Քաղաքացի Ա. Բ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Ա. Բ.-ի հաղորդման` 2013թ. հուլիսի 26-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում անհայտ անձն իր պարանոցից պոկելու միջոցով հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի:

Հանցագործությունը բացահայտելու և հանցագործին հայտնաբերելու նպատակով վերը նշվածի մասին Ա. Բ.-ն բանավոր հայտնել է ՀՀ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներին, ովքեր, սակայն, այդ կապակցությամբ գրավոր հաղորդում չեն ընդունել և միջոցներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 

ՀՔԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031