Հունվարի 20-ի առավոտյան մահացել է Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ, 18-ամա Էդիկ Շահնազարյանը: Նա մահվանից մի շաբաթ առաջ էր զորակոչվել ժամկետային զինծառայության: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ Էդիկի հուղարկավորությունը կկատարվի հունվարի 23-ին: Գյուղապետն ասաց, որ զինվորի ծնողները, նաեւ իրենք, չգիտեն նորակոչիկի մահվան պատճառը, հավելելով. «Էդիկի առողջությունը միանգամից է վատացել, մահվան պատճառը պարզ չէ: Սպասում ենք դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը»:
Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Կոթի գյուղի փեսա է, նա ստանձնել է Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթիի, նաեւ Կոթիի հարեւան, հեռավոր, սահմանի վտանգավոր հատվածում գտնվող Բարեկամավան գյուղի շեֆությունը եւ պարբերաբար օգնում է այդ գյուղերի կենցաղային խնդիրների լուծմանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև