Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Հունվար 22,2014 17:59

Հունվարի 22-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Զարուհի Փոստանջյանի, Արամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջարկվում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը լրացնել նոր` 103.1-րդ հոդվածով, որտեղ կներկայացվի դատախազության տարեկան գործունեության մասին հաղորդումն Ազգային ժողովում քննարկելու հատուկ կարգը: Համապատասխան փոփոխություններ կկատարվեն նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են դատախազության գործունեության հրապարակայնության եւ Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների իրականացման ապահովմանը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նշեց, որ կառավարության դիրքորոշումը օրենսդրական փաթեթի վերաբերյալ բացասական է:
«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցումով: ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը նշեց, որ ակնկալվում է ՀՀ քրեական օրենսգիրքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել կպաշտպանվեն միգրանտների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ, ինչպես նաեւ կքրեականացվի ՀՀ-ում տարածված հանրորեն վտանգավոր արարքներից մեկը: Անօրինական միգրացիայի կազմակերպումից ստացած եկամուտները նախատեսվում է դիտել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: Նշվեց, որ օրինագծերի ընդունմամբ ՀՀ կառավարությունը կունենա օրենքով սահմանված լիազորություն` ՀՀ պետական դրոշի եւ զինանշանի տեխնիկական պայմանները (տեխնիկական պահանջներ, փաթեթավորման եւ մակնշման պահանջներ, ընդունման կարգ եւ հսկողության մեթոդներ) հաստատելու համար, որոնք որպես պարտադիր պայման կկիրառվեն տպագրությունում, հեռուստառադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձեւաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա:

«ՀՀ պետական պարգեւների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով: ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նշեց, որ ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգեւների հետ կապված հարաբերությունները, օրենսդրորեն ամրագրել ՀՀ պետական պարգեւներով` մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրելու, եւ այդ պարգեւները կրելուն վերաբերող հարաբերությունները:

Առաջին ընթերցումով քննարկվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նշվեց, որ առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ կշտկվի քրեակատարողական օրենսդրության մեջ առկա օրենքի եւ ենթաօրենսդրական ակտերի անհամապատասխանության հարցը, ինչպես նաեւ այն կնպաստի քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների կողմից պատշաճ վարքագիծ դրսեւորելուն եւ նրանց կողմից թույլ տրվող կարգապահական խախտումների նվազեցմանը: Օրինագծի հեղինակ Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ մինչ առաջիկա քառօրյա նիստերի մեկնարկը կներկայացնի օրինագծերի լրամշակված տարբերակը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը նշեց, որ օրինագիծը կարեւոր դրույթներ է պարունակում եւ ներկայացրեց որոշ առաջարկներ:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշեց քննարկված օրինագծերը եւ օրենսդրական փաթեթները դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ փետրվարի 3-6-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

 ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031