Որակյալ սննդի մատակարարման վերահսկողության և առկա խնդիրներին անձամբ տեղում ծանոթանալու նպատակով Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, հաճախակի այցելություններ է կատարում վարչական շրջանի ենթակայության մանկապարտեզներ: Այս տարվա առաջին այցը հունվարի 22-ին էր` վարչական շրջանի թիվ 2 մանկապարտեզ: Արա Սադոյանը , մանկապարտեզի տնօրեն Զարուհի Աբրահամյանի հետ շրջեց անցած տարի մասնակի վերանորոգված շենքում, խմբասենյակներում, ծանոթացավ սենյակների ջերմաստիճանին :
Տնօրենը վարչական շրջանի ղեկավարին ներկայացրեց կատարված աշխատանքները` շնորհակալություն հայտնելով մանկապարտեզին ցուցաբերած աջակցության համար: Անդրադառնալով սննդի վերահսկողությանը` Արա Սադոյանը նշեց,որ չափազանց կարևորում է երեխաներին մատակարարվող սննդի որակի ապահովումը և փոքրիկների համար թույլատրելի ճիշտ ճաշացանկով սննդի ապահովումը: Վարչական շրջանի ղեկավարը պահանջեց շարունակել վերահսկողության գործընթացում նաև ներգրավել ծնողներին:
Մամլո հաղորդագրություն