Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Արմեն Հովհաննիսյանը գնաց հավերժական կյանք»

Հունվար 22,2014 17:33

Այսօր Եռաբլուրում մայր հողին հանձնվեց հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թշնամու դիվերսիոն հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի աճյունը:

Հուղարկավորության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «… Արմեն Հովհաննիսյանն այսօր լրացնում է այն կրտսեր հրամանատարների շարքը, որոնք անձնական օրինակով նաեւ արցախյան գոյապայքարի ժամանակ ստորաբաժանումները տարել են դեպի հաղթանակներ, իրենք զոհվել են եւ իրենց թափված արյունը միայն ու միայն մեր հայրենիքի անվտանգության ապահովումն է: Իհարկե` դժվար է: Թող ամպագորգոռ բառեր չթվան, որ Արմենն իր կյանքը տվել է հայրենիքին: Բայց, այնուամենայնիվ, սա է իրողությունը: Իրողություն, որի հետ մենք պիտի համակերպվենք, համակերպվել են բազմաթիվ ծնողներ եւ մենք` կորցնելով մեր մարտական ընկերներին: Բանակի ղեկավարությունն էլ այսօր յուրաքանչյուր նման դեպքի հետ մեկտեղ յուրաքանչյուրի հետ նույն ապրումներն  է զգում:

PrevPhoto
NextPhoto

Այսօր Արմենը գնում է հավերժական կյանք: Շատ կարճ իր երկրային կյանքում ինքն ապահովեց իր հավերժական կյանքը երկնքում: Ուզում եմ մեր ողջ անձնակազմի անունից եւս մեկ անգամ սփոփանքի խոսքեր ասել եւ համբերություն ցանկանալ առաջին հերթին Արմենի ծնողներին եւ մեզ բոլորիս: Եվ ասել հետեւյալը. Արմենը տվյալ մարտի ժամանակ ընկերների հետ միասին կարողացավ ետ մղել եւ մեծ կորուստներ պատճառել հակառակորդին, որն ունեցավ մի քանի զոհ եւ գրեթե 25 վիրավոր: Եվ նրանց, մինչեւ ատամները զինված ստորաբաժանումները մեր հասարակ զինվորների կողմից կատարած գործողությունների արդյունքում փախան, ետ շպրտվեցին: Արմենի կատարած սխրագործությունը շարունակական է: Անպայման մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի ինչպես եղել է, այսօր էլ, բազմակի պարտված հակառակորդը պարտվի: Եվ դա անելու են մեր հասարակ, գուցե նաեւ շատ դեպքերում ֆիզիկապես այդ պատրաստության ցածր աստիճանով, բայց հայրենիքի նվիրյալ  զինվորները, որոնցից, ինչպես միշտ, այսօր էլ հակառակորդի` նման պատրաստված ասկերները միշտ փախչում են: Մնաս բարով, Արմեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031