Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը խիստ քննադատության է ենթարկվել Բրյուսելում. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 22,2014 17:29

«Ինչ խնդիր էլ չլինի, կարծում ենք, որ նման խնդիրներին լուծում գտնելիս պետք է հարգել իրավունքի գերակայության և իշխանությունների բաժանման սկզբունքները». , – շեշտել է Եվրահանձնաժողովի նախագահը

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հինգ տարվա ընթացքում իր առաջին այցելություններ է կատարել Բրյուսել, խիստ քննադատության է ենթարկվել Եվրոպական Միության առաջնորդների կողմից՝ երկրում կաշառակերության մեղադրանքներով մեկնարկած հետաքննության պատճառով Թուրքիայի դատական իշխանության ներկայացուցիչների և ոստիկանության ծառայողների դեմ ուղղված հետապնդումների իրականացման համար:

Թուրքիայում իրականացվող բռնությունները լարվածություն են ստեղծել Եվրամիության հետ հարաբերություններում հենց այն ժամանակ, երբ Եվրամիությանը միանալու Թուրքիայի ձգտումները սկսել էին նոր թափ հավաքել:

«Կարևոր է երաշխավորել, որ երկրի դատական մարմինները գործեն առանց խտրականության կամ նախապատվություններ տալու», – լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:

Համատեղ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, դիմելով վարչապետ Էրդողանին, նշել է, որ իրավունքի գերակայության և դատական մարմինների անկախության սկզբունքի նկատմամբ հարգանքն ընկած է ժողովրդավարության հիմքում և հանդիսանում է Եվրամիության անդամակցության պարտադիր պայմաններից մեկը:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031