«ՀայՌուսգազարդ» ընկերությունն արձագանքել է գազի սպառման ծախսերի հետ կապված իրենց ընկերության հասցեին ուղղված «Ալիշան» ընկերության պահածոների արտադրության հիմնադիր, սփյուռքահայ գործարար Սերժիկ Մոսեսյանի դժգոհություններին:
«Ծանոթ ենք խնդրին, մանրամասն ուսումնասիրել ենք այն, հրավիրել ենք «Ալիշան» ընկերության ներկայացուցիչներին, միասին քննարկել խնդիրը: Կրկին պատրաստ ենք հանդիպելու եւ քննարկելու խնդրի հետ կապված առաջացած հարցերը մասնագիտական շրջանակներում, բայց կարծես թե «Ալիշանը» ավելի հակված է հրապարակային հանդիպումների, քան մասնագիտական քննարկումների, ինչին նպատակահարմար չենք գտնում մասնակցել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ