Լրահոս
Օրվա լրահոսը

Մանր ու միջին պաշտոնյաների անգործությունը կրկնվի` աշխատանքից կազատվեն

Հունվար 22,2014 16:19

Վարչական շրջանների որոշ ղեկավարներ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նկատողություն ստացան` համայնքներում ձնամաքրման եւ այլ աշխատանքներ վատ կատարելու համար: Այսօր քաղաքապետարանում, փոխքաղաքապետ Կամո Արեյանն անդրադառնալով այդ նկատողություններին, ասաց, որ նրանց եւ համայնքին ծառայություն մատուցող այլ աշխատակիցների թերանալու պատճառով բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացում չի կատարվել, որոշ համայնքներում փողոցները, բակերը լավ չեն մաքրվել, աղբահանությունը վատ է կատարվել: Կամո Արեյանի խոսքերով, մայթերը մաքրելը նաեւ խանութպանների գործն է եղել.

«Մայթերի վրա աշխատել են մինի տրակտորները, խանութպանները լավություն չեն արել քաղաքապետարանին, այլ` օրենքով նախատեսված իրենց սուրբ պարտականությունն են արել»: Վարչական շրջանների մանր ու միջին պաշտոնյաների անգործությունը կրկնվելու դեպքում, Կամո Արեյանը վստահեցրեց, որ կպատժվեն նրանց ղեկավարները եւս, իսկ նույն անձինք, որոնք արդեն նկատողություն են ստացել, աշխատանքից կհեռացվեն:
Տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ էլ պարոն Արեյանն ասաց, որ դեռ նորություն չկա եւ որ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովն աշխատում է:

Փոխքաղաքապետը պարզաբանեց նաեւ ամեն տարի մայրաքաղաքում, շատ հաճախ հենց նույն փողոցներում միլիոնների ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքներ կատարելու հարցը: Ըստ նրա, ջրագծերի, կոյուղագծերի, որոնք շատ հաճախ վթարվում են, մեծ մասը գտնվում են հենց այդ փողոցներում, դրան գումարած երթեւեկությամբ ծանրաբեռնված լինելը: Ըստ փոխքաղաքապետի՝ այս տարի փողոցների ասֆալտապատումն այդ ծավալի չի լինի:

Անցյալ տարի մայրաքաղաքում 300 փողոց է վերանորոգվել, ասֆալտապատվել, երկու հրապարակ էլ կապիտալ վերանորոգվել: Իսակով-Լենինգրադյան ճանապարհահատվածի շինաշխատանքները կավարտվի այս տարի:

Պարոն Արեյանի տվյալներով, անցյալ տարի 2 բազմաբնակարան, չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչները վերաբնակեցվել են: Երեւանում դեռեւս վերաբնակեցման ենթակա 10 շենք էլ կա: Բարեկարգվել են 400 բակային տարածքներ: 20 կիլոմետրանոց ոռոգման ցանց է կառուցվել: Այս տարի քաղաքային իշխանությունները ծրագրել են 60 հեկտար անտառածածկ տարածք վերականգնել:

Կամո Արեյանն ասաց, որ այս տարի հիմնովին լուծել են երաժշտական եւ արվեստի դպրոցների, թանգարանների ու գրադարանների ջեռուցման հարցը:

Վարչական շրջաններում կշարունակվի շախմատի դպրոցների հիմնումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031