Լրահոս
Օրվա լրահոսը

Պառավաքար եւ Վազաշեն համայնքները սպասարկող շրջանցիկ ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել հունիսին

Հունվար 22,2014 16:11

«Նախորդ տարվա ընթացքում, Տավուշի մարզում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 1600 անգամ, այն դեպքում, երբ մեր պատասխան կրակը եղել է գրեթե 2 անգամ քիչ: Դա չի նշանակում, որ մենք վախենում ենք պատասխան կրակ բացել, ուղղակի մենք աշխատում ենք կրակ բացել ծայրահեղ դեպքերում»,- հունվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարարության Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը:

Նրա խոսքերով՝ Պառավաքար-Վազաշեն հատվածում 2013 թվականի ընթացքում եղել է 3 զոհ, 11 վիրավոր, որոնցից 2-ը՝ քաղաքացի:

Տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանը տեղեկացրեց, որ կառուցվող նոր ճանապարհը լինելու է 3.2 կմ, այն սպասարկելու է Պառավաքար եւ Վազաշեն համայնքները, հանդիսանալու է շրջանցիկ ճանապարհ գործող ճանապարհին: Ճանապարհի երթեւեկելի մասի լայնությունը լինելու է 6-7մ, ընդհանուր հսկողային պաստառի լայնությունը՝ 10մ: Այն, գործող ճանապարհի համեմատությամբ, 1.8կմ-ով կկրճատի երթեւեկությունը:

Ճանապարհը վերջնական տեսքով նախատեսվում է շահագործման հանձնվել սույն թվականի հունիս ամսի վերջին. «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կառուցվելու են լրացուցիչ պաշտպանիչ պատնեշներ, տեղադրվելու են ճանապարհային երթեւեկության անվտանգության տարրերը, մասնավորապես՝ ճանապարհային նշաններ, 1150մ մետաղական արգելափակոց եւ համապատասխան նշագծում»:

Այն հարցին, թե ավելի հեշտ չէր լինի՞ վերանորոգել 2 այլընտրանքային ճանապարհներից մեկը, պարոն Բախտումյանը պատասխանեց, որ հնարավոր էր վերանորոգել, բայց պետք է նաեւ հիշել, որ այդ ավտոճանապարհը սպասարկում է մի քանի համայնք. «Բացի խաղաղ բնակչությանը ծառայելուց, նա ծառայում է նաեւ զինվորական նպատակներին, այսինքն՝ մենք պետք է ունենանք նաեւ հուսալի ճանապարհ այդ ուղղությամբ»:

Ամի ՉՒՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Arman says:

    Եթե նոր կառուցվող շրջանցիկ ճանապարհը մասնակի է ապահովելու երթևեկի անվտանգությունը, ինչու է կառուցվում կամ ինչպիսի գործոնների ազդեցության ներքո մարզպետը հասավ իր նպատակին: Ավելի քիչ գումարով կարելի էր ներկայիս վտանգավոր հատվածին դեպի հակառակորդը կորություն տալով հարցը լուծել, նամանավանդ, որ տեղանքը նմանատիպ հնարավորություն տալիս է:
    Հետաքրքիր է իսկ ինչ է պատրաստվում առաջարկել ԾԻԳ-ի տնօրեն պ-ն Բախտամյանը բոլոր այն սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ովքեր ամենօրյա կրակի տակ են ապրում ու աշխատում…:

  2. Ashot says:

    Կարծում եմ նախատեսված գումարից անհամեմատ քիչ գումարով կարելի էր գործող ճանապարհը դարձնել անվտանգ/քանի նորակառուցը անվտանգ պետք է դառնա հենապատնեշների շնորհիվ/:Մնացած գումարով էլ կարելի էր այլ հարցեր լուծել:Ամեն ինչ շատ խոսում է ,,օտկատների,, մասին………………

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031