«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանն այսօր հայտարարեց, որ առաջիկայում էլի են ավտոերթ անցկացնելու:
«Որ չմտածեն, թե ոստիկաններն եկան մի քանի ավտոերթի մասնակիցների տուն, դա մեզ վախեցրեց: Հարգելի’ ոստիկաններ, այս անգամ համարներն էլ կգրենք ու ձեզ կտանք նախօրոք, որ էլ չչարչարվեք»:
Aravot.am-ը հետաքրքրվեց` ինչով՞ է բացատրում ոստիկանության տարածած հերքումը, թե ոստիկանությունից ոչ ոք չի այցելել կամ զանգել ավտոերթի մասնակիցներին:
«Մարդու հոգեբանության վրա ազդելու ձեւ է, որովհետեւ մարդկանց մեջ քննիչ, քննչական բառերը վախ են արթնացնում: Ինձ համար ոչ մի բան էր: Ինձ զանգեցին, ես ավելի շատ հարց տվեցի, քան իրենք ու դրանով սահմանափակվեցի: Չգիտեմ` ինչ խաղ էր»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ