Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել Հայաստան այցից: Նա Երևանում լուսանկարվել է, թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր»կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով:
Նա այստեղ հանդիպումներ է ունեցել թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի եւ «Անկախ» կայքի աշխատակիցների հետ:
«Այո, ես երեկ հանդիպել եմ թուրք դասախոսի եւ լրագրողի հետ: Նրանք մի քանի փորձագետների հետ էլ են հանդիպել Հայաստանում: Ես շոկի մեջ էի, երբ իմացա, որ նրանք թուրք ազգայնամոլներ են: Ես միայն հանդիպումից հետո` սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներից եմ հասկացել, որ նրանք ազգայնամոլ են: Եթե ես իմանայի, որ նրանք ազգայնամոլ են, ես երբեք չէի հանդիպի նրանց հետ»,- Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով հանդիպման մասին, ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում