Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փարքինգ սիթի սերվիսի»-ի կարմիր գծերը ձյունից ու սառույցից պետք է քաղաքապետարանը մաքրեր (Տեսանյութ)

Հունվար 22,2014 14:57

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը գտնում է, որ միանգամայն արդարացված է մայրաքաղաքում դրոշներ տեղադրելու համար այս տարվա պետբյուջեով նախատեսված 80 միլիոն դրամը:

Այսօր Երեւանի քաղաքապետարանում, պատասխանելով լրագրողների եւ Aravot.am-ի հարցին էլ, թե կարմիր գծանշումով վճարովի ավտոկայանատեղիները չմաքրվելու հետեւանքով մարդիկ անտեղի տուգանվել են, քանի որ ձյան ու սառույցի չմաքրվելու պատճառով այդ գծերը չեն երեւացել եւ որքան էլ ծառայությունը մատուցող «Փարքինգ սիթի սերվիսի» սեփականատերերը պնդում են, որ կայանատեղիները կահավորված են, սակայն գծանշման սահմանները չեն երեւացել, պարոն Արեյանն ասաց, որ ընկերությունը մաքրելու պարտականություն չի ունեցել:

«Փարքինգ սիթի սերվիսի»-ի տարածքներն, ըստ փոխքաղաքապետի, պետք է մաքրեր քաղաքապետարանը, սակայն այդ կայանատեղիներում կայանված մեքենաների պատճառով սանմաքրման աշխատակիցները չեն կարողացել այդ հատվածները մաքրել:

Նյութի մանրամասները՝ տեսանյութով

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031