Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ բժիշկների, էպիդուրալ ցավազրկման հանդեպ հետաքրքրությունը մեծացել է. https://medialab.am/

Հունվար 22,2014 14:49

«Շատ տարիներ առաջ էր, հիմա որ հիշում եմ, զարմանում եմ` թե ոնց էի գիշերով ձորերի միջով շակալների ու գայլերի բերանով հասնում ծննդկանի տուն, մենակով կամ տան մեծի հետ ծնունդն ընդունում ու նույն ճանապարհով տուն դառնում, ինչ բժիշկ, ինչ հիվանդանոց, մի Լենա ու մի գյուղ` ձորի մեջ,- հիշում է 80-ամյա մանկաբարձուհի Լենա Պետրոսյանն ու ավելացնում,- հիմա ա, որ համ հիվանդանոցը կա, համ ինչ տեխնիկա ասես կա, բայց արի ու տես ահել-ջահելները երկու երեխուց ավել չեն ուզում` հետն էլ անցավ»:

Ըստ մասնագետների, մարդու օրգանիզմը ունակ է դիմանալ միայն 45 դելլ (ցավի չափման միավոր) ցավի, այնինչ ծննդաբերության ժամանակ կինը զգում է մինչև 57 դելլ: Այդ ցավը մոտավորապես նման է քսան ոսկորների միաժամանակյա ջարդվելու ցավին:

Այսօր փոխվել են ոչ միայն ծննդաբերությունը հնարավորինս անվտանգ դարձնելու թե բժշկական, թե տեխնիկական հնարավորությունները, այլև ծննդաբերությունն անցավ դարձնող ցավազրկման ձևերն ու միջոցները, որոնցից քաղաքակիրթ աշխարհում ամենակիրառելին` տեղային ցավազրկումն ու էպիդուրալ անզգայացումը, վերջին տարիներին սկսել է տարածում գտնել նաեւ Հայաստանում:

էպիդուրալ անզգայացումը` տեղային անզգայացման եղանակ է, որի դեպքում ցավազրկող դեղամիջոցները ներարկում են ողնուղեղային խողովակի մեջ, որոնք ներազդում են արգանդի նյարդերի վրա:

Ցավազրկումն ազդում է միայն մարմնի ներքին վերջույթների վրա, շարժվելը դժվարանում է: Դեղանյութը ներարկելուց հետո մարմնի ստորին մասում ժամանակավոր առաջանում է զգացողության լրիվ կորուստ: Քանի որ ծննդաբերողը ոչինչ չի զգում, պետք է հետևել մանկաբարձուհու հրահանգներին, թե երբ է հարկավոր ճիգեր գործադրել, իսկ երբ` խորը շնչել: Ցավազրկման դեպքում ծննդաբերական կծկանքները շարունակվում են: Անզգայացման ազդեցությունը տևում է երեքից չորս ժամ:

28-ամյա Անուշ Բաբաջանյանը, ով պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ, ասում է, որ արդեն մեկ անգամ անցել է ծննդաբերական ցավերի միջով եւ չի պատրաստվում երկրորդ անգամ «կյանքը բարդացնել»:

«Առաջնեկիս բնական ճանապարհով եմ ունեցել, մինչև հիմա սարսափով եմ հիշում. անտանելի էր ցավը, ու հաստատ որոշել երկրորդ բալիկիս  ցավազրկմամբ եմ ծննդաբերելու,- ասում է 28-ամյա Անուշ Բաբաջանյանը և ավելացնում,- հիմա գիտեմ էպիդուրալ ցավազրկումը վտանգավոր չէ երեխայի կյանքի համար, կարող է մայրիկի համար որոշ խնդիրներ լինեն, բայց դա էլ շատ հազվադեպ»:

Մասնագետները նշում են, որ թեեւ էպիդուրալ անզգայացմամբ ծննդաբերության փորձը Հայաստանում կիրառվում է դեռևս 1991 թվականից, այնուամենայնիվ ակտիվություն այս ոլորտում սկսվել է վերջին տարիներին: Էպիդուրալ ցավազրկումը Հայաստանում անվճար է:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031