Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանն այսօր կրկին դատարանում էր

Հունվար 22,2014 14:16

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանի՝ ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն, փոխհատուցում պահանջելու մասին դատական նիստը:

Հմայակ Հովհաննիսյանը դատարան էր ներկայացել իր ներկայացուցչի՝ փաստաբան Լիանա Գրիգորյանի հետ, սակայն փաստաբանը լիազորագրի հետ կապված խնդիր ուներ, ինչի կապակցությամբ Հմայակ Հովհաննիսյանը միջնորդեց, որպեսզի հետաձգվի դատական նիստը:

«Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Գեղամ Այվազյանն առարկեց միջնորդության դեմ, ասելով, թե պատասխանողն ունեցել է բավարար ժամանակ իր դատավարական իրավունքներից օգտվելու համար, խնդրեց, որպեսզի մերժվի այն:

Հմայակ Հովհաննիսյանը, որը երեկ իր դեմ հարուցված քրեական գործով դատապարտվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից 100 000 դրամ տուգանքի, բավական բորբոքված էր, եւ հայցվորի ներկայացուցչի գործողությունները որակեց իր դեմ սկսված քաղաքական հալածանքների շարունակություն:

Նա ասաց, թե կողմն ամեն ինչ անում է, որպեսզի չգործի Հայաստանի քաղաքագետների միությունը, նրա նախագահը: Դատարանը բանավոր զգուշացրեց պատասխանողին՝ բարձրաձայն խոսելու եւ արված արտահայտությունների համար:
«Առավոտի» ներկայացուցիչը լրագրող Ռուզան Մինասյանն էր, որն այսօր դատարանին հանձնեց իր լիազորագիրը:

«Առավոտի» ներկայացուցիչը խնդրեց, որպեսզի հետաձգվի դատական նիստը, պատճառաբանությամբ, թե վերոնշյալ քրեական գործով տուժող, այս քաղգործով հայցվոր Սենիկ Ջուլհակյանը հայտարարել է մի քանի անգամ, որ հրաժարվելու է հայցից:
Հայցվորի ներկայացուցիչը առարկեց երրորդ անձի գործողությունների դեմ, ասելով, թե նա իրավունք չունի հետաձգելու միջնորդություն անելու:

Դատավորը հիշեցրեց երրորդ անձի դատավարական իրավունքները, հղում անելով Քաղդատօրենսգրքին, որոնք գրեթե չեն տարբերվում պատասխանողի դատավարական իրավունքներից՝ միջնորդություն անել, հայտարարություններ…
Դատական նիստը նշանակվեց փետրվարի 18-ին:

Սեփ.լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031