Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդյան սկզբունքների անգործությունը, Բաքվի խորամանկություններն ու սահմանային դիվերսիան

Հունվար 22,2014 13:54

«Տխրահռչակ մադրիդյան սկզբունքներն ուղղակի խթանում են Ադրբեջանի նման ագրեսիվ, դիվերսիոն քաղաքականությանը»,-անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումներին` այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Շարունակելով՝ նա ասաց. «Փաստն այն է, որ իրենք հիմնվում են սեղանի վրա դրված, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների վրա: Տարիներ շարունակ մենք` փորձագիտական համայնքի անդամներս, պնդում ենք, որ այն, ինչ պարունակում է Մինսկի խմբի փաստաթղթի մեջ, որը ստացել է տխրահռչակ մադրիդյան սկզբունքներ անվանումը, խթանում է Ադրբեջանի նման քաղաքականությանը: Սևով սպիտակի վրա այնտեղ գրված է, որ հայկական ուժերը պետք է դուրս գան գրավյալ տարածքներից»:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մեկ օր առաջ Ադրբեջանը դիվերսիոն հարձակում էր կազմակերպել, որի արդյունքում զոհվել էր 19-ամյա հայ զինծառայողը:

Գրականագետ Վարդան Դևրիկյանը համակարծիք է Լարիսա Ալավերդյանի հետ, որ մադրիդյան սկզբունքներն են Ադրբեջանին նման իրավունքներ տալիս: Նա նշեց. «Թեև նշված թեմայով այդ աստիճան պատրաստված չեմ, սակայն վստահում եմ տիկին Ալավերդյանին»:

Political scientist Hrant Melik-Shahnazaryan is guest in Henaran press clubՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս առիթով մեր զրույցում հիշեցրեց Սաֆարովի արտահանձնումը և շարունակեց. «Սաֆարովի արտահանձնումից հետո հայտարարեցի, որ մադրիդյան սկզբունքները մեռած փաստաթուղթ են և չեն կարող բանակցությունների շարունակության հիմք դառնալ: Հիմա այն, ինչ տեղի է ունենում սահմանում, բացատրվում է ոչ միայն այդ սկզբունքների` ոչ լիարժեք կամ միակողմանի լինելով, այլ այն փաստով, որ վերջին հաշվով բանակցային գործընթաց` որպես այդպիսին, չկա, և որևէ մեկը չի պատկերացնում զարգացման հետագա սցենարնեը: Բաքուն շատ լավ հասկանում և այդ անորոշությունը ծառայեցնում է դիվիդենդներ շահելու համար: Նա ամեն ինչ անում է, որ լարվածությունը շատանա և տարբեր գործընթացներով ստիպում է, որ իրեն ինչ-որ բանում համոզեն: Սա պետք է բացատրել ոչ միայն մադրիդյան սկզբունքներով, այլ այն ֆոնով, որ ստեղծվել է հայ-ադրբեջանական հարաբերություններում և միջազգային հանրության ընկալման մեջ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031