ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀԿ պատգամավորները տարաձայնություններ ունեցան «ԱԺ կանոնակարգ»-ի եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի շուրջ:
Նախատեսվում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը ոչ միայն պետք է հաշվետու լինի ԱԺ-ին, այլեւ նշի կոնկրետ ժամկետներ եւ ընթացակարգ, ստանա ԱԺ եզրակացությունը:
Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ Գլխավոր դատախազը պետք է հաշվետու լինի ԱԺ-ին: Մինչ այդ, ՀՀ Գլխավոր դատախազը ներկայացնում էր հաշվետվություն, սակայն ԱԺ-ն չէր կարող գնահատական կամ եզրակացություն տալ դրան:
ՀՀԿ պատգամավոր եւ հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանը դեմ էր նախագծին: Նրա հետ համակարծիք էր նաեւ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը:
Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը հայտարարեց, որ Կառավարության եզրակացությունն այս նախագծի վերաբերյալ բացասական էր. «Մենք կարծում ենք, որ Գլխավոր դատախազությունը չի կարող ներկայացնել հաշվետվություն ԱԺ-ին, ինչպես էլ որ դա անվանեք` գրավոր հաղորդում, զեկույց:
Իսկ համեմատությունը այլ մարմինների հետ տեղին չէ, քանի որ, օրինակ` Կենտրոնական բանկը գործադիր մարմնի մաս է կազմում ու պետք է հաշվետու լինի»:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի համոզմամբ` ՄԻՊ-ի հետ համեմատությունն էլ ընդհանրապես տեղին չէր լինի. «Թեկուզ, եթե այն ավելի մեծ պաշտպանվածություն ունի, քան դատախազությունը, բայց ԱԺ-ին ներկայացնում է հաշվետվություն»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ