Հակառակորդ շարունակում է ակտիվություն դրսևորել, այս գիշեր կրակահերթերն անհամեմատ շատ են եղել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով. «Փառք Աստծո զոհեր և վիրավորներ չունենք»:
Հիշեցնենք, որ Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ էլ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ իրականացնելուց հետո, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում