«Ալիշան» ընկերության պահածոների արտադրության հիմնադիր, սփյուռքահայ գործարար Սերժիկ Մոսեսյանը պնդում է, որ արդեն չորս տարի է ՝ նախկին «Հայռուսգազարդը»՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը իրենցից մի քանի հարյուր հազարից մինչեւ մեկ միլիոն դրամ ավելի գումար է գրում սպառած գազի դիմաց, քան իրենց ընկերությունը ծախսում է: Այսօր «Նոյան տապան» ակումբում պարոն Մոսեսյանն ասաց, որ վերջին անգամ գազի սպառած ծախսի աստղաբաշխական գումարներից զարմացել են դեկտեմբերին, երբ «Գազպրոմից» ուղարկել են ծախսի ցուցանիշը՝ մեկ միլիոն 906. 000 դրամ:
Պարոն Մոսեսյանն ասաց, որ համոզված է, որ բոլոր ընկերություններից էլ Գազպրոմը» ուռճացնում է ծախսերը, իսկ իրենից առավել եւս, որովհետեւ սփյուռքահայ է:
Նա ասուլիսին նաեւ ասաց, որ «Գազպրոմի» խարդավանքները պարզել է իրենց ընկերության գազի մասնագետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ