Կսատարի՞ արդյոք ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին, եթե նա առաջադրվի 2018թ. նախագահական ընտրություններում: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը այս հարցին հստակ չպատասխանեց, քանի որ «չորս տարվա «եթե»-ներով քաղաքականություն չեն անում, հիմա օրերով, ժամերով է ամեն ինչ փոխվում»:
Իսկ ընդհանրապես, պարոն Մելքումյանը կարծում է, որ մինչեւ 2018թ.-ը քաղաքական ուժերը չեն սպասի. «Մի քիչ ավելի ինտենսիվ պետք է լինի, այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել»:
Ինչ վերաբերում է Քոչարյանին՝ Միքայել Մելքումյանը նրան է հայտնում իր զորակցությունը՝ որպես քաղաքական եւ պետական գործիչ, գտնում է, որ ՀՀ երկրորդ նախագահը ծանրակշիռ եւ կամային գործիչ է, եւ լիովին իրավունք ունի արտահայտվելու տարբեր խնդիրների շուրջ. «Կարծում եմ, իմ սիմպատիաները արտահայտեցի այդ առումով»,-եզրափակեց պատգամավորը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Որքան բարոյալքված պետկք է լինի Հայաստանի վերնախավը, որ երկրորդ նախագահ կոչված մարդասպան, թալանչուն ,,սիմպատիայով,, արտահայտվեն։