Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատար գործազրկության մակարդակով. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 22,2014 12:38

Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2013-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18․6 տոկոս և աճի միտում ունի:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, գործազրկության մակարդակով հետխորհրդային տարածքի միանձնյա առաջատարը Հայաստանն է: Սա են վկայում ՄԱԿ-ի կազմում գործող Աշխատանքի միջազգային կազմակերպության երեքշաբթի օրը հրապարակած զեկույցի տվյալները:

Կազմակերպության պաշտոնական կայքում Համաշխարհային աշխատանքային շուկայում այս տարի սպասվող զարգացումներին նվիրված ծավալուն հետազոտությանը կից ներկայացված աղյուսակը տեղեկացնում է, որ 2013-ին գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18․6 տոկոս: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում գործազրկության մակարդակը 2013-ին կազմել է 14․3, իսկ Ադրբեջանում՝ ընդամենը 5․5 տոկոս: Ադրբեջանի հետ մոտավորապես նույն մակարդակի վրա է նաև գործազրկությունը Ռուսաստանի Դաշնությունում` մոտ 6 տոկոս: Բելառուսում գործազուրկները տնտեսապես ակտիվ բնակչության 5.9 տոկոսն են կազմում, իսկ 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամից մեծապես տուժած Ուկրաինայում գործազրկության մակարդակը մոտ 8 տոկոս է:

ՄԱԿ-ի մասնագետների պնդմամբ՝ գոնե ֆորմալ վիճակագրության առումով Հայաստանն իր ցուցանիշներով ավելի մոտ է տնտեսական բավական բարդ վիճակում գտնվող Բալկաններին, բայց ոչ հետխորհրդային տարածքի պետություններին:

«Որպես կանոն, Հարավային և Հարավարևելյան Եվրոպայում գործազրկության ծավալները շատ ավելի բարձր են, քան ԱՊՀ-ում: Միակ բացառությունը Հայաստանն է: Իրականում, սակայն, երկու տարածաշրջանների միջև տարբերությունն այնքան մեծ չէ, քանի որ Արևելյան Եվրոպայում մի շարք պետություններում որպես գործազուրկ են հաշվառված մարդիկ, որոնք իրականում աշխատանք ունեն», – նշում են զեկույցի հեղինակները՝ չշրջանցելով «թաքնված զբաղվածության» երևույթը:

Գեւորգ Ստամբոլցյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ժողովրդի լեզվով ասած՝ -աստված էլ բեթարից ազատի։ Այսքան տգետ, մեծամիտ, ինքնահավան, թալանչիներից,՝ իրենց ղեկավարով հանդերձ,՝ այսքան էլ հազիվ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031