Հայտնի է դարձել Կիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարի անունը. նա Սերգեյ Նիգոյանն է: Այդ մասին հաղորդում են «Ուկրաինսկայա պրավդայի» աղբյուրները:
«Դա Նիգոյան Սերգեյն է՝ «Եվրամայդանի» ակտիվ մասնակիցներից»,- ասել է զրուցակիցը:
Աղյբուրի խոսքով՝ նա ստացել է մեկ հրազենային վնասվածք պարանոցի շրջանում, ևս մեկը՝ գլխին: Ավելի վաղ հաղորդվել էր 4 հրազենային վնասվածքի մասին։
Սերգեյը «Եվրամայդանի» պահակներից մեկն էր: 20-ամյա Սերգեյը Դնեպրոպետրովսկից է:
Կարդացեք նաև
Թարգմանությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում