2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային նոր օրենքում տեղ գտած պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ բողոքող «Դեմ եմ» քաղաքացիական շարժմանը միացած հայտնի մարդկանց թվում են դերասանուհի Լալա Մնացականյանը, «Միսս Հայաստան 2003» Լուսինե Թովմասյանը, «Միսս Հայաստան 1997» Անգելինա Բաբաջանյանը։
«Ժողովուրդ»-ն այս առթիվ զրուցեց Անգելինա Բաբաջանյանի հետ։ Նա նախ խնդրեց իրեն քաղաքականության մեջ չխառնել, ապա հավելեց. «Ուրեմն ինչ-որ մի պրոբլեմ կա, որ մարդիկ փողոց են դուրս գալիս, հենց այնպես չեն մասնակցում նման միջոցառումներին։
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես այդ օրենքին ընդհանրապես դեմ չեմ, բայց հիմա այն Հայաստանում ընդունելու պահը չէ։ Մարդիկ այսօր շատ վատ վիճակում են գտնվում ու չգիտեն՝ հետո ինչ կլինի։ Շատ այլ խնդիրներ կան, որ պետք է լուծվեին, ապա նոր միայն այսպիսի մի օրենք հորինվեր։ Իսկ ուրիշ, զարգացած երկրներում այդ օրենքը շատ լավ գործում է, ճիշտ բան է»:
Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ https://artfashion.am-ից