Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. Գյուղացիները չեն օգտվում գազից ու վերջ. «Ժողովուրդ»

Հունվար 22,2014 11:12

ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը վերջերս մի ուշագրավ փորձարկում է կատարել՝ պարզելու համար գազի կալորիականությունը։ Պատգամավորը, Մոսկվայում գտնվող իր ընկերոջ հետ տեսակապի միջոցով միանալով, փորձել է միաժամանակ սուրճ եփել։ Արդյունքում Լ. Խաչատրյանի ընկերը «հաղթել» է, քանի որ նրա սուրճը եփվել է երկու անգամ ավելի արագ՝ այդպիսով ակնհայտ դարձնելով այն իրողությունը, որ ՀՀ-ում գազի կալորիականությունն անհամեմատ ավելի ցածր է, քան ՌԴ-ում:

Այսօր գյուղացին այս թանկացումների պատճառով հայտնվել է

– Գյուղացի՞ն… 100 ընտանիքից, Նոր տարի էր, մի քիչ գազ վառողներ եղան, բնական է, բայց ասեմ՝ ընդհանրապես 100 բաժանորդից օգտվում է մոտ 10 հոգին, որից 4-ը դաչնիկ են։ Սա է գյուղում իրավիճակը, պարզապես մարդիկ չեն օգտվում ու վերջ։ Մարդիկ հնարավորություն չունեն։ Մարդիկ աշխատանք չունեն, փող չունեն։ Իսկ փող չունեն, որովհետեւ աշխատանք չունեն։ Աշխատանք էլ չունեն, որովհետեւ աշխատատեղ չկա։ Իսկ աշխատատեղ չկա, որովհետեւ փոքր եւ միջին բիզնես չկա։ Փոքր եւ միջին բիզնես էլ չկա, որովհետեւ ոչնչացվեց այդ ամենը։ Ոչնչացվեց, որովհետեւ երեւի այդպես էր պետք։

Բայց մի բան նշեմ, ես արտագաղթող չեմ, հիասթափվող էլ չեմ, բայց պետք է այս հարցի լուծումը միասին գտնենք։ Կողքից աբարանցիք ինձ ասում են՝ դու չես հիասթափվում, բա մե՞նք։ Հիասթափություն կար մի երկու տարի առաջ, հիմա դա էլ չկա, հիմա հիասթափվողներ չկան, կողքից ասում են՝ վրներներս հնցելա… Էդ էլ չեն կարում անեն, էլ չեն կարողանում հիասթափվեն։ Նույնիսկ հիասթափվելու ունակությունն են մարդիկ կորցրել։

Հիմա հո մենակ հարցը, խնդիրը գա՞զը չի, ինչ ասեմ՝ ոչ մի բան իր տեղում չի։ Հիմա էլ ուզում են Հայաստանի անունը փոխել, հետաքրքիր է, թե անունն ինչ են դնելու։

Ապարանից ե՞ւս մարդիկ զանգվածաբար լքում են երկիրը

– Դե այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն, գնացել են, հիմնականում մնացել են այն մարդիկ, որոնք հնարավորություն չունեն գնալու։ Մեր գյուղերից ընդհանրապես խոպանչիներ շատ քիչ են եղել, ապարանցիք խոպան չեն գնացել, իրենք ո՛չ իրենց ընտանիքն են թողել եւ ո՛չ էլ հեռացել են, իրենք իրենց հացով բավարարվել ու մնացել են։ Հիմա եթե ապարանցիք են արտագաղթում, դա արդեն լուրջ խնդիր է։ Այսինքն՝ այժմ այստեղ էլ նույն վիճակն է, ինչ ՀՀ բոլոր մարզերում։ Արտագաղթն իրականացվում է երեք ուղղություններով՝ մեկը՝ արտերկիր, երկրորդը՝ դեպի գերեզմաններ, իսկ մյուս ուղղությունը բանտերն են, երբ մարդը չի ուզում նշված երկուսից որեւէ ուղղությամբ գնալ ու այդ դեպքում էլ հայտնվում է բանտերում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031